Pages Navigation Menu

Հակասովետական

Հակասովետական – Սովետական իշխանության, սովետական կենսաձևին, Սովետական Միության դեմ հայացքների համակարգ: Պրակտիկայում քսանական թվականներից «հակասովետական» էին որակվում բոլորը, ովքեր կասկածներ էին բարձրաձայնում Խորհրդային միության վարչա-կուսակցական մարմինների կողմից ընդունված և իրականացվող որևէ որոշման իրավացիության մասին (օրինակ` ունևոր գյուղացիներին ունեզրկելու, նույնիսկ անհասկանալի չափանիշներով մարդուն «ունևոր», «բանդիտ», «ղաչաղ», «կուլակ», «հակասովետական», «ազգայնական» և այլն գնահատելու): «Հակասովետական» պիտակը կարող էր օգտագործվել օտար լեզուներ իմանալու, արտասահմանյան երկրներում եղած լինելու, կենցաղում սովետական էթիկային չհետևելու, «ժողովրդի թշնամի» համարված մարդուն օգնելու (եթե նույնիսկ այդ մարդը հարազատ է` որդի, դուստր), նույնիսկ «բուրժուական երաժշտություն» սիրելու, «կրոնական հավատի» և այլնի համար: Հակասովետական քարոզչությունը ԽՍՀՄ-ում համարվում էր քրեական հանցագործություն:

Share