Pages Navigation Menu

Ղաչաղ, ղաչաղություն

Ղաչաղ, ղաչաղություն – Քսանական թվականներին բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո անտառներում թաքնվող նախկին հակահեղափոխականներ, դաշնակցականներ, ազգային ազատագրական պայքարի մարտիկներ՝ ֆիդայիներ, որոնքխուսափում էին բոլշևիկյան ռեպրեսիաներից: Տևական ժամանակ անտառներում թաքնվածների մի մասն աստիճանաբար սկսում էին ավազակային գործողություններ անել՝ մթերք, հագուստ և զենք ձեռք բերելու նպատակով, և վեր էին ածվում սովորական քրեական հանցագործների: Տես նաև Բանդիտ:

Share