Pages Navigation Menu

Հակասովետական քարոզչություն

Հակասովետական քարոզչություն – Քաղաքական մեղադրանք, որն առաջադրվում էր ռեպրեսիաների ընթացքում: «Հակասովեական քարոզչության» իրավական ձևակերպումն առկա էր խորհրդային առաջին`1922թ. քրեական օրենսգրքում` «հակահեղափոխական հանցագործություններ» բաժնում.

  • հոդված 69 – հակասովետական ագիտացիա և պրոպագանդա,
  • հոդված 70 – միջազգային բուրժուազիային օգնող ագիտացիա և պրոպագանդա,
  • հոդված 72 – հակահեղափոխական բովանդակության գրականության ստեղծում, պահպանում և տարածում,
  • հոդված 73 – հակահեղափոխական նպատակներով ոչ ճիշտ տվյալների, տեղեկությունների և խոսակցությունների տարածում, որոնք կարող են խուճապ առաջացնել կամ անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ և վարկաբեկել իշխանությունը:

Հետագա տարիներին այս բնույթի մի շարք նոր հոդվածներ էին ներառված ԽՍՀՄ հանրապետությունների քրեական օրենսգրքերում:

Share