Pages Navigation Menu

Չեկիստ

Չեկիստ – Նեղ իմաստով՝ ռուսերեն «Чрезвычайная комиссия» (ЧК) (բառացի՝ «Արտակարգ հանձնաժողով») բառերի ռուսերեն հապավումը, որ որպես առանձին բառ տարածվել է ողջ խորհրդային տարածքում՝ նշանակելով արտակարգ հանձնաժողովի անդամ, աշխատող, հանձնաժողովի որոշումների կատարող: Հիշյալ «արտակարգ հանձնաժողովն» ստեղծվել էր բոլշևիկների իշխանության գալուց անմիջապես հետո հատուկ հակահեղափոխության դեմ պայքարելու նպատակով և կոչվում էր «Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի արտակարգ հանձնաժողով» («Чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем»): Քանի որ հիշյալ հանձնաժողովի գործառույթները հետագայում անցան Ներքին գործերի, Ազգային անվտանգության, Պետական անվտանգության և այլ նմանօրինակ կառույցներին, հասարակության մեջ հաճախ «չեկիստ» էին անվանում նաև այդ կառույցների աշխատողներին: Ներկայումս Հայաստանում հասարակության մեջ լայն իմաստով գործածվում է նաև քաղաքական մատնիչների և իշխանության, իշխանության հետ կապ ունեցող ազդեցիկ անձանց ոչ օրինական, պատժիչ հրահանգները կատարող մարդկանց, կամ՝ դրանց նկատմամբ կամավորության կամ վարձու պատրաստակամության անձանց մասին՝ որպես բնութագիր, երբեմն նաև՝ ռուսական քաղաքական կամքի ենթադրյալ կամակատարների հանդեպ:

Share