Pages Navigation Menu

Ծախող

Ծախող (տես նաև մատնիչ) – Սույն կայքում՝ առանձին մարդկանց քաղաքական անբարեհուսության կամ այլախոհության մասին տեղեկության տրամադրում իշխանության մարմիններին (օրինակ՝ «ծախել էր, ասել էր Ստալինին հայհոյել է», «մատնել էին՝ թե չի հավատում Խանջյանի ինքնասպանությանը, ասում է՝ Բերիան է սպանել», «մատնիչները հենց մեր գյուղացի էին եղել, ասել էին Նժդեհի հետ կռիվներին մասնակցել է»): «Մատնիչին», «ծախողին» համարյա որպես հոմանիշ քաղաքական բռնությունների շրջանի համար գործածվում է նաև «զրպարտող» բառը: Հավանաբար համահավասարեցումն առաջացել է այն իրողությունից, որ հաճախ «մատնելու» բան չկար և մարդուն ռեպրեսիայի ենթարկելու համար օգտվում էին զրպարտությունից: «Ծախող», «ծախել» բառի այս իմաստով գործածությունն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է մատնության դիմաց որևէ նյութական կամ սոցիալական փոխհատուցման ստացումը:

Share