Pages Navigation Menu

Քարահունջ

Քարահունջ – Գորիս քաղաքին շատ մոտիկ գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, Գորիս քաղաքից հարավ։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է:  Քարահունջը հայտնի է իր հեղափոխական անցյալով։ Քարահունջի շատ բնակիչներ են աշխատել Բաքվի նավթահանքերում և այնտեղից գյուղ են տեղափոխել բոլշևիկյան տրամադրությունները: Քարահունջում են ծնվել հեղափոխականներ Ե.Սևյանը, Գ.Ղազարյանը: Այստեղ տևականորեն բախվել են Հայաստանի անկախության համար պայքարող դաշնակցականները և բոլշևիկյան հեղափոխության կողմնակիցները:

Share