Pages Navigation Menu

Պարտքարտուղար

Պարտքարտուղար – Առաջացել է երկու բառից՝ ռուսերեն партия (կուսակցություն) և հայերեն՝ քարտուղար: Սույն կայքում՝ կոմունիստական կուսակցության որևէ մակարդակի կազմակերպոթյան, բջջի կուսակցական աշխատանքների պատասխանատու անձ: Բջիջները կարող էին լինել համայնքներում (գյուղերում, քաղաքներում), շրջաններում, հիմնարկներում՝ գործարաններում, ԲՈՒՀ-երում, բանակում և այլն: ԽՍՀՄ առաջին դեմքը ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քարտուղարն էր, հանրապետություններում և այլ սուբյեկտներում (երկրամաս, մարզ, ինքնավար հանրապետություն և այլն) նույնպես կար համապատասխան պաշտոնը: Բոլոր փոքրիշատե կարևոր հիմնարկներում պարտքարտուղարն ազատված էր այլ աշխատանքային պարտականություններից: Պակաս կարևոր և փոքրաթիվ աշխատանքային կոլեկտիվներում տվյալ հիմնարկի կոմունիստական կուսակցության անդամների կողմից ընտրված քարտուղարը կուսակցական աշխատանքը համատեղում էր այլ աշխատանքների հետ:

Share