Pages Navigation Menu

Աշխօր

Աշխօր – Աշխատանքային օր, կոլխոզի անդամների աշխատանքի և վճարման հաշվարկի միավոր: Կոլխոզի անդամների աշխատանքի արդյունքում ձեռք բերված մթերքից պարտադիր մասնահատումներից հետո մնացած տարեկան արդյունքը բաշխվում էր կոլխոզի անդամներին՝ ըստ աշխատած օրերի հաշվարկի: Մեկ աշխատանքային օրը կարող էր հաշվվել երկու կամ կես աշխօր` ըստ կատարված աշխատանքի կարևորության և աշխատողի որակավորման: Ամենաշատ աշխօրերը բաժին էին ընկնում դարբիններին, մեխանիզատորներին և կոլխոզի վարչության աշխատողներին: 1939թ. սահմանվել էր կոլխոզի անդամների նվազագույն անհրաժեշտ աշխօրերի քանակ (60-ից մինչև 100 աշխօր յուրաքանչյուր աշխատունակ կոլխոզնիկի համար): Այդ քանակի աշխօր չունեցողները դուրս էին մնում կոլխոզից և կորցնում բոլոր իրավունքները, այդ թվում` տնամերձ հողակտորի նկատմամբ:

Share