1953թ․ մամուլ
- 3 հունվարի, թիվ 2 (9689) էջ 2, «Հայաստանի սովետական գրողների ժողովը» [քննադատություն «միասնական հոսանքի տեսությանը» տուրք տալու համար]
- 7 հունվարի, թիվ 5 (9692), էջ 1, «Պարտիայի 19-րդ համագումարի նյութերի և ընկեր Վ. Ի. Ստալինի «Սոցիալիզմի տնտեսական պրոբլեմները ՍՍՌՄ-ում» աշխատության ուսումնասիրումը» [Ստալինի «կլասիկ աշխատություն», «նոր, հանճարեղ աշխատություն»]
- 9 հունվարի, թիվ 7 (9694), էջ 2, «Արմատախիլ անել բուրժուա-նացիոնալիստական իդեոլոգիայի ամեն մի դրսևորում սովետահայ պատմագրության և գրականագիտության մեջ» [Քննադատվում են Աշոտ Հովհաննիսյանը, Վարդան Պարսամյանը, Վ. Ռշտունին, Մկրտիչ Ներսիսյանը Ա. Տերտերյանը «սպեցիֆիկյան» և «միասնական հոսանքի» գաղափարախոսությունները կրելու և օգտագործելու համար։ Բայց նրանց «ոչնչացնելու» խնդիր չի դրվում]
- 14 հունվարի, թիվ 11 (9698), էջ 2, «Ստոր լրտեսներն ու մարդասպանները պրոֆեսոր բժիշկների դիմակի տակ («Պրավդա», 13 հունվարի)» [սկսվում է «բժիշկների գործը»]
- 14 հունվարի, թիվ 11 (9698), էջ 4, «Խրոնիկա. Վնասարար բժիշկների խմբի ձերբակալությունը. ՏԱՍՍ»
- 15 հունվարի, թիվ 12 (9699), էջ 2, «Վճռականապես արմատախիլ անել գիտական աշխատանքում եղած թերությունները» Պրավդայի Հայկական ՍՍՌ թղթակից։ Գ. Հայրյան, «Պրավդա», 14 հունվարի [անդրադարձ Գ. Ղափանցյանին, «Հայ գրականության պատմություն» դասագրքին, Վ. Քալաշյանին, Աբգար Հովհաննիսյանին և այլոց՝ նաև Րաֆֆու, Միքայել Նալբանդյան-Չերնիշևսկի կապերի շուրջառիթով]
- 18 հունվարի, թիվ 15 (9702), էջ 3, Գ. Նիկողոսյան, «Դաշնակները թյուրքական ռեակցիայի դաշնակիցներն են»
- 28 հունվարի, թիվ 23 (9710), էջ 3, «Դիսկուսիա, նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական և ռևոլյուցիոն շարժումների գնահատման հարցերին» [Արծրունու, Րաֆֆու, Պատկանյանի քննադատություն, Վ. Պարսամյանի, Վ. Ռշտունու, Մ. Ներսիսյանի, Ա. Տերտերյանի թույլ տված սխալները, Մ. Ներսիսյանը մամուլում ընդունեց իր սխալները, Վ. Պարսամյանը և Վ. Ռշտունին քննադատվեցին]
- 6 փետրվարի, թիվ 31 (9718), էջ 1, «Մեծ Ստալինը համաձայնություն է տվել քվեարկվելու որպես Երևանի քաղաքային սովետի դեպուտատ» խորագրի ներքո «Ստալինի անունը մեր հաղթանակների սիմվոլն է», «Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինը գրանցվեց աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատության թեկնածու»
- 7 փետրվարի, թիվ 32 (9719), էջ 1, «Ընկեր Ստալինի համաձայնությունը Երևանի քաղաքային սովետի դեպուտատ քվեարկվելու մասին, ռեսպուբլիկայի աշխատավորների մեջ մեծ վերելք է առաջացրել։ Բազմամարդ միտինգներ Երևանի ձեռնարկություններում, Կիրովցիների բերկրանքը։ Բուռն խանդավառություն։ Սրտաբուխ խոսքեր»
- 6 մարտի, թիվ 55 (9742), էջ 1, «Սովետական Միության կոմունիստական պարտիայի կենտրոնական կոմիտեի, ՍՍՌ Միության Մինիստրների սովետի և ՍՍՌՄ Գերագույն սովետի նախագահության կողմից պարտիայի բոլոր անդամներին, Սովետական Միության բոլոր աշխատավորներին», «Բյուլետեն Ի. Վ. Ստալինի առողջության վիճակի մասին 1953 թ. մարտի 5-ի ժամը 16-ին», «Բժշկական եզրակացություն Ի. Վ. Ստալինի հիվանդության և մահվան մասին»
- 28 մարտի, թիվ 75 (9762), էջ 1, «ՍՍՌՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը ներման մասին»
- 4 ապրիլի, թիվ 81 (9768), էջ 2, ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրության հաղորդագրությունը [«բժիշկների գործը» դադարեցնելու վերաբերյալ։ Այսինքն, Ստալինի մահվանից մեկ ամիս չանցած՝ գործը կարճվում է]
- 7 ապրիլի, թիվ 83 (9770), էջ 1, «Սովետական սոցիալիստական օրինականությունը անձեռնմխելի է». «Պրավդա»-ի ապրիլի 6-ի առաջնորդողը [թե ինչքան սխալ է եղել բժիշկների գործը, որ այն «սարքած» էր և այլն]
- 10 հուլիսի, թիվ 161 (9848), էջ 1, «Ինֆորմացիոն հաղորդագրություն Սովետական Միության կոմունիստական պարտիայի կենտրոնական կոմիտեի պլենումի մասին», «ՍՍՌՄ Գերագույն սովետի նախագահությունում» [Բերիայի պաշտոններից հանելու մասին]
- 15 հուլիսի, թիվ 165 (9852), էջ 1, «Հայ ժողովրդի ձայնը» [Բերիային հանելու առթիվ]
- 19 հուլիսի, թիվ 169 (9856), էջ 2, «Սովետա-թյուրքական հարաբերությունների շուրջը» [Մոլոտովի հայտարարությունը, որ ՍՍՌՄ-ը տարածքային պահանջներ Թյուրքիայից չունի]
- 22 հուլիսի, թիվ 171 (9858), էջ 2, «Անխախտ է պարտիայի և ժողովրդի միասնությունը. Հանուն հայրենիքի հզորության։ Մա´հ դավաճան Բերիային։ Կոնսերվագործների զայրույթը։ Կուռ միասնությամբ։ Թշնամու պրովոկացիաները դատապարտված են ձախողման»
- 4 դեկտեմբերի, թիվ 286 (9973), էջ 1, Հայաստանի ԿՊ կենտրոնական կոմիտեի պլե¬նումը [Գ. Ա. Հարությունյանին/Արուտյունովին առաջին քարտուղարի պաշտոնից հանելու մասին]
- 20 դեկտեմբերի, թիվ 299 (9986), էջ 2, «Սովետական ժողովուրդը մեծագույն ցասումով նշավակում է հայրենիքի ստոր դավաճաններին. Լենինգրադի աշխատավորների զայրույթը։ Ձերժինցիների ցասումը։ Է´լ ավելի սերտորեն համախմբվենք պարտիայի անպարտելի դրոշի շուրջը։ Գիտնականների խոսքը։ Մա´հ ճիվաղներին։ Ժողովրդի թշնամիները կոչնչացվեն։ Բարձրացնել ռևոլյուցիոն զգոնությունը։ Մեր ժողովրդի անխախտ միասնությունը։ Ոչնչացնել ստոր դավաճաններին։ Հայրենիքի դավաճաններին տալ ամենախիստ պատիժը։ Օրենքի ամբողջ խստությամբ պատժել դավադիրներին» [աշխատավորների արձագանքը ՍՍՌՄ դատախազության հաղորդագրությանը դավաճան Բերիայի և նրա կազմակերպած դավադիրների խմբի ծանր հանցագործությունների մասին]
- 22 դեկտեմբերի, թիվ 300(9987), էջ 2, «Մա´հ հայրենիքի դավաճաններին – այս է սովետական ժողովրդի միահամուռ կամքը. Ճիվաղները չեն խուսափի սովետական ժողովրդի պատժող ձեռքից։ Մա´հ անարգ թշնամիներին։ Դավաճաններին ոչնչացնել։ Կոլտնտեսային աշխատավորների զայրույթը։ Բարձրացնենք ռևոլյուցիոն զգոնությունը։ Ժողովուրդների միասնությունն անխախտ է։ Ստոր թշնամիները պետք է պատժվեն» [աշխատավորների արձագանքը ՍՍՌՄ դատախազության հաղորդագրությանը դավաճան Բերիայի և նրա կազմակերպած դավադիրների խմբի ծանր հանցագործությունների մասին]
- 24 դեկտեմբերի, թիվ 302 (9989), էջ 2, «ՍՍՌՄ Գերագույն դատարանում», «Դատավիռը ի կատար է ածվել» [դեկտեմբերի 18-23-ը կայացած դատական հատուկ ատյանի փակ նիստի մասին՝ Բերիայի, Մերկուլովի, Դեկանոզովի, Քոբուլովի, Գոգլիձեի, Մեշիկի և Վլոձիմիրսկու գործով]
- 24 դեկտեմբերի, թիվ 302 (9989), էջ 2, «Զայրույթ և ատելություն», «Սերտ համախմբվածությամբ»
- 25 դեկտեմբերի, թիվ 303 (9990), էջ 1, «Արդարացի դատավճիռ» [առաջնորդող]
- 25 դեկտեմբերի, թիվ 303 (9990), էջ 2, «Հայաստանի աշախտավորները մեծ գոհունակությամբ ընդունեցին հայրենիքի դավաճանների նկատմամբ արդարացի դատավճիռը. Հարազատ պարտիայի հետ։ Նրանց անունները նզովված են հավիտյան։ Մեծ գոհունակությամբ։ Մեր հայրենիքի հետագա բարգավաճման համար։ Ավելի սերտորեն կհամախմբվենք հարազատ պարտիայի շուրջը։ Արժանի դատավճիռ։ Սովետական ընտանիքում տեղ չունեն դավաճանները։ Սերտ համախմբվածությամբ»
- 27 դեկտեմբերի, թիվ 305 (9992), էջ 2, «Հայրենիքի դավաճաններն ստացան արժանի պատիժը. Բարձրացնենք ռևոլյուցիոն զգոնությունը։ Ոչ մի դավադիր չի կարող կասեցնել մեր առաջընթացը։ Կատարվեց կոլտնտեսային աշխատավորության ցանկությունը»