Pages Navigation Menu

Բռնադատվածների հիշատակի օր

«Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին» (2006ի մայիսի 31ին լրացում է կատարվել «Տոների և հիշատակի օերերի մասին» ՀՀ օրենքում, որով հունիսի 14ը հայտարավել է Բռնադատվածների հիշատակի օր):

1994 թ. հունիսի 14 ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը (Հ. Ն. -1063-1-ՀՕ-106): Օրենքի առաջաին հոդվածով «Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝ ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է, բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով, գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից, ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ»:

Բռնադատվածների մասին ՀՀ օրենքի ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14 ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949ի հունիսի 13ի լույս 14ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից (տես Сталинские депортации 1928-1953 гг. Документы. Составители: П. М. Поболь, П. М. Полян, под общ. ред. А. Н. Яковлева (Международный фонд «Демократия», Серия «Россия. ХХ век»), М., Материк, 2005 (http://stalinskie-deportacii.blogspot.am/; https://docs.google.com/file/d/0B96SnjoTQuH_QzZNdDhNd1dNYjg/edit)): ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը նպատակահարմար էր գտել հերթական անգամ հայ ժողովրդին պատկանելու հիմքի վրա աքսոր կազմակերել, որը հաջորդում էր 1937ի հայերի աքսորին Հայաստանից և Ադրբեջանից (տես 17.ХII.1936ի ԽՍՀՄ ԺԿԽ թիվ N2123-420сс. հրամանը,- ГАРФ, ф. Р-9479, оп.1, д.55, л.24-28 (http://www.alexanderyakovlev.org/fond/issues-doc/1021134), համշենահայերի աքսորին Վրաստանից և Կրասնոդարի երկրամասից և 1944ի Ղրիմի հայերի աքսորին:

1949ի հունիսի 14ի հայերի աքսորի որոշումն ընդունվել էր Կենտկոմի Քաղբյուրոյի կողմից 1949ի ապրիլի 4ին նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասով («О выселении дашнаков, проживающих в Армянской и Азербайджанской ССР»)[Հայաստանում և Վրաստանում ապրող դաշնակցականների աքսորի մասին], իսկ ապրիլի 11ին նույնանման որոշում էր ընդունվել Վրաստանի մասով: ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդն այնուհետև, մայիսի 29ին ընդունել է «О переселении, расселении и обеспечении работой лиц, высланных из Грузинской, Армянской, Азербайджанской ССР, а также с прибрежных территорий Черного моря»[Վրացական, Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներից, ինչպես նաև Սև ծովի առափնյա գոտուց մարդկանց աքսորի, բնակավորման և աշխատանքով ապահովելու մասին ] Ստալինի կողմից ստորագրված № 2214-856сс որոշումը, ըստ որի նախատեսվում էր հիշյալ տարածքներից աքսորել դաշնակցականներին, թուրքական քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող թուրքերին, խորհրդային հպատակություն ընդունած նախկին թուրքահպատակներին, հունահպատակներին, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակներին (Сталинские депортации, էջ 668): Արդյունքում աքսորվել են մեծ թվով նախկին թուրքահպատակ հայերի (Հայոց ցեղասպանության փախստականներ և նրանց ժառանգները), հայրենադարձների, արևելահայերի՝ «նախկինում դաշնակցությանն անդամակցելու» մեղադրանքով, և պատերազմի ժամանակ գերի ընկած ու հայրենիք վերադարձած մարդկանց ընտանիքներ:

Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը վերաբերում է, անշուշտ, ոչ միայն այս աքսորյալներին, այլև ստալինիզմի բոլոր զոհերին:

2006ի մայիսի 31ին լրացում է կատարվել «Տոների և հիշատակի օերերի մասին» ՀՀ օրենքում, որով հունիսի 14ը հայտարավել է Բռնադատվածների հիշատակի օր. «Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին» (տես http://parliament.am/legislation.php?sel=show&ID=2648&lang=arm/):

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերը և նրանց ժառանգներն ամեն տարի հունիսի 14ին, Բռնադատվածների հիշատակի օրը, հավաքվում են Երևանի Մոնումենտ կոչվաղ հուշակոթողի մոտ գտնվող Բռնադատվածների հուշահամալիր՝ հիշելու իրենց զրկանքներով լի անցյալը, Հայաստանի հանրությանը հիշեցնելու իրենց ոչ վաղ անցյալի քաղաքական սարսափելի բռնությունները, հարգանք մատուցելու զոհերի հիշատակին, դատապարտելու քաղաքական բռնությունները և ամփոփելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ազատությունների իրավիճակը: Հայաստանում տարեց տարի ավելանում են ԽՍՀՄ քաղաքական բռնություններին նվիրված հուշարձանները:

2016ի հունիսի 14ին, Բռնադատվածների հիշատակի օրը, Կապանի երկրագիտական թանգարանում 1949ի հայկական մեծ դեպորտացիայի մասին պատմող ցուցանմաուշներով կազմակերպվեց ցուցահանդես: Միաժամանակ Կապանի երկրագիտական թանգարանում հավաքվել էին ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերը, նրանց ժառանգները, պատմության ուսուցիչներ, մտահոգ քաղաքացիներ, ժուռնալիստներ: Հավաքի ընթացքում հուշեր պատմեցին բռնությունների ենթարկվածները, նրանց ժառանգները, քննարկվեցին ԽՍՀՄ քաղաքական բռնությունների Կապանի և Սյունիքի/Զանգեզուրի առանձնահատկությունները: Ցուցահանդեսի նյութերը և քննարկման մասնակիցներին կարող եք դիտել այստեղ՝

[nggallery id=51]

Share