Pages Navigation Menu

Ձայնազուրկ

Ձայնազուրկ Ընտրական և քաղաքացիական որոշ իրավունքներից զրկված մարդ: ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունն ընտրական իրավունքից զրկում էր վարձու աշխատանք օգտագործողներին, «անաշխատ» (արժեթղթերով, մասնաբաժիններով) եկամտով ապրողներին և մի շարք հանցագործություններով դատապարտվածներին: «Ձայնազուրկները» չէին կարող արհմիության անդամ լինել, իսկ արհմիության անդամ չլինելով` չէին կարող պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ձայնազուրկներին դժվարությամբ էին ընդունում աշխատանքի, մյուս կողմից էլ նրանք գործազրկության թոշակ և նպաստ չէին կարող ստանալ: Ձայնազուրկներին խորհրդայնացման առաջին տարիներին պարենային քարտեր չէին տրվում: Չնայած օրենքը չէր նախատեսում, սակայն «ձայնազուրկները» փաստացի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին: Ձայնազուրկների որդիներին կամ բանակ չէին տանում, կամ բանակում շարային ծառայության չէին թողնում և օգտագործում էին աշխատանքային ծառայություններում:

Share