Pages Navigation Menu

Ազգականներից հրաժարվել

Ազգականներից հրաժարվել Սույն կայքում՝ ռեպրեսիաների ենթարկված հարազատներից պաշտոնական հրաժարում, ինչը պետք է նաև բարձրաձայնվի՝ հարազատի ռեպրեսիայի ենթակա գործողությունը կամ այդպիսին համարվածը դատապարտելով: Չնայած թշնամու ընտանիքի, հանցագործի ընտանիքի անդամներին պետական ռեժիմն իրավականորեն սկսում է դատապարտել 1937 թ. հուլիսի 5 –ի որոշումից հետո, իրականում նրանք այս կամ այն կերպ ենթարկվում էին իրավական, հասարակական ճնշումների և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների ողջ ռեպրեսիաների ընթացքում: Տարաբնույթ ճնշումներից խուսափելու կամ վարչական ու քաղաքական կարիերա անելու համար ոմանք հրաժարվում էին հարազատներից՝ ծնողից/ծնողներից, եղբորից, քրոջից: Հրաժարումը մատուցվում էր որպես սովետական արժեքների և հատկապես սովետական ռեժիմի անվերապահ ընդունում: Ոմանք փոխում էին նույնիսկ ազգանունը: Չնայած հրաժարումը ներկայացվում էր որպես կամավոր նախաձեռնություն, երբեմն մարդկանց հուշում էին վարչական մարմինների և իրավական համակարգի աշխատողները՝ խոստանալով թեթևացնել քաղաքացիական սահմանափակումները (օրինակ՝ բարձրագույն կրթության իրավունքի սահմանափակումը):

Share