Pages Navigation Menu

58-րդ հոդված

58-րդ հոդված – ՌԽՍՀ, ապա` ԽՍՀՄ քրեական օրենսգրքում 1926թ. Ընդունված 58-րդ հոդվածը նախատեսված էր «հակահեղափոխական» գործունեության իրավական դատապարտման համար: 58-րդ հոդվածի 58.1 կետով հակահեղափոխական գործունեություն էր համարվում բանվորա-գյուղացիական խորհուրդների իշխանության տապալմանը, քայքայմանը կամ թուլացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև կապիտալիզմին փոխարինած սոցիալիստական սեփականության համակարգի իրավաչափությունը չընդունող և այն շրջափակումներով, լրտեսություններով, մամուլի ֆինանսավորմամբ և այլ ձևերով տապալելու նպատակ ունեցող, միջազգային բուրժուազիային օգնող որևէ գործողություն: Հակահեղափոխական էին համարվում նաև այն գործողությունները, որոնք կարող էին իրենց մեջ վտանգ պարունակել պրոլետարական հեղափոխության հիմնական քաղաքական կամ տնտեսական ձեռքբերումների նկատմամբ:

Share