Pages Navigation Menu

Մաուզերիստ

Մաուզերիստ – Մաուզերով զինված մարդ: Քսաներորդ դարի Հայաստանի առաջին հանրապետության շրջանում գործածվում էր դաշնակցական կուսակցության կողմից թուրքական բանակի դեմ կռվող կամավորներին ղեկավարող սպաների կամ սպայական գործառույթ կատարող կամավորների մի մասի` խմբապետերի նկատմամբ: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո հաճախ օգտագործվում էր հայ-թուրքական կռիվներին մասնակցած դաշնակցականների նկատմամբ` բացասական իմաստով: Այդ շրջանում «մաուզերիստ» բառը պարունակում էր զինված հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, բանվորների և գյուղացիների կամքի դեմ բռնացող, նույնիսկ` «բանդիտ» իմաստները: Խորհրդային տարիներին օգտագործվում էր «զենքի ուժով ապօրինի գործողություններ` հափշտակություններ, սպանություններ կատարող» փոխաբերական իմաստով:

Share