Pages Navigation Menu

Ռեպրեսիա

Ռեպրեսիա – (Լատիներեն «repressio» բառից), որևէ անցանկալի երևույթ կանխարգելելու նպատակով իրականացվող պատժիչ գործողություն: Քաղաքական ռեպրեսիա՝ պետության, իշխանության կողմից քաղաքական նպատակներով իրականացվող տարաբնույթ պատժիչ հարկադրանք՝ ընդհուպ մինչև մարդուն կյանքից զրկելու որոշումը: Ռեպրեսիաների ձևեր են բանտային կամ ճամբարային ազատազրկումները, աքսորները, վտարումները բնակարանից, աշխատավայրից և բնակավայրից, հարկադիր, հատկապես ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը, քաղաքացիությունից զրկելը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակումը (ընտրության իրավունքից, բարձրագույն կրթության իրավունքից, պետական աշխատանքի իրավունքից) և այլն: Կարող են լինել անհատական և խմբային ռեպրեսիաներ (ազգային-էթնիկ, ազգային-քաղաքացիական, կուսակցական, դասակարգային, դասային, կրոնական, ռասայական, աշխարհայացքային, սեռային պատկանելության և այլ հիմունքներով): Քսաներորդ դարի ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ընթացքում փաստացի օգտագործվել են բոլոր ձևերը թե՛ անհատների, թե՛ բազմաբնույթ խմբերի, ընդհուպ մինչև «ընտանիքի անդամների» նկատմամբ:

Share