Pages Navigation Menu

Կոմերիտմիություն

Կոմերիտմիություն – Կոմունիստական երիտասարդական միություն: Խորհրդային յուրաքանչյուր պատանու սրբազան պարտականությունն էր կոմերիտմիության անդամ լինելը: Չնայած այն կամավոր միություն էր, բայց փաստացի պարտադրվում էր բոլոր պատանիներին: Կոմերիտմիության անդամ չէին ընդունում ռեպրեսիաների ենթարկված ընտանքիների և «նախկինների» (նախկին հոգևորականներ, ցարական բանակի սպաներ, ցարիզմի շրջանի վարչական ապարատների աշխատողներ և այլն) զավակներին: «Կոմերիտմիության մեջ չընդունելն» ինքնին պատիժ էր, նախ՝ հետագա կարիերայի համար անհրաժեշտ էր կոմերիտմիության անդամության վկայականը, մասնավորապես՝ կոմերիտմիության անդամության տոմսը, հետո՝ երիտասարդությանն ուղղված բոլոր պաշտոնական ծրագրերը, սկսած դպրոցականներից, կառուցվում էին կոմերիտմիության հաշվառումով, այդ թվում՝ երիտասարդական սպորտային կառույցները, ամառային ճամբարները, էքսկուրսիաները, տարաբնույթ խմբակները՝ թատերական, ասմունքի, տիեզերագնացների, ավիատորների, նկարչության և այլն: Կոմերիտմիության անդամությունից դուրս մղվածները փաստացի դուրս էին մղվում երիտասարադական բոլոր ծրագրերից:

Share