Pages Navigation Menu

ԿԿ

ԿԿ – Կոմունիստական կուսակցություն: Քաղաքական կուսակցություն, որի հիմնարար ուսմունքը մարքսիզմն է, իսկ նատակը՝ սոցիալական արդարության հասնելը և կոմունզմի կառուցումը: Առաջին կոմունիստական կուսակցությունները հեղափոխական էին, քանի որ իշխանությունը վերցնելու պարտադիր պայման համարում էին զինված ապստամբությունը և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումը: Սոցիալական արդարության հասնելու միջոց էր համարվում մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության վերացումը: ԽՍՀՄ-ը կոմունիստների իշանության առաջին երկիրն էր: Չնայած մեկ երկրում կարող էին լինել մի շարք կոմունիստական կուսակցություններ, ԽՍՀՄ-ում կար ոչ միայն մեկ կոմունիստական կուսակցություն, այլև առհասարակ միայն մեկ կուսակցություն: Այդ կուսակցությունը Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական կյանքի մոնոպոլ իրավունք ուներ. 1936թ. Սահմանադրության 126-րդ, և 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածով ԽՄԿԿ-ն հայտարարված էր սովետական հասարակության ղեկավար և ուղղորդող ուժը:

Քննարկվում է կոմունիստական կուսակցությունների տեսակների կամ հոսանքների հարցը՝ անարխո-կոմունիզմ, լենինիզմ, ստալինիզմ, տրոցկիզմ, մաոիզմ և այլն:

Share