Pages Navigation Menu

ԿաԳեԲե

ԿաԳեԲե – ռուսերեն` Комитет государственной безопасности (Պետական անվտանգության կոմիտե) հապավումը: Այդ մարմինը ՊԱԿ է կոչվել միայն 1954-1991թթ.: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, 1920-1926թթ. ստեղծվել էր Արտակարգ հանձնաժողով (ԱՀ), 1926-1934թթ. դրան փոխարինել է Պետական քաղաքական վարչությունը (ՊՔՎ), 1934-1941թթ.՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ), 1941-1946թթ.՝ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատը (ՊԱԺԿ), 1946-1953 թթ.՝ Պետական անվտանգության նախարարությունը (ՊԱՆ), 1953-1954թթ.՝ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), և վերջապես 1954-1991թթ.՝ Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ): Որ անունով էլ լիներ՝ այս մարմինը միշտ պատժիչ գործունեություն էր իրականացնում և ԽՍՀՄ քաղաքացիների վախի ու տագնապի աղբյուր էր:

Share