Pages Navigation Menu

Էշելոն

Էշելոն – Սույն կայքում տեղադրված պատմություններում էշելոն բառը գործածվում է 1949թ. աքսորականներին Սիբիր տեղափոխող գնացքակազմի իմաստով: «Էշելոն» բառն ստացել է խորապես բացասական ընկալում, քանի որ աքսորականներին տեղափոխող գնացքակազմն ընթանում էր խիստ ծանր ռեժիմի պայմաններում՝ փակ դռներով, զինվորական վերահսկողությամբ, օրերով առանց կանգառների կամ՝ կանգառներում առանց գնացքից դուրս գալու թույլտվության: Բնական կարիքները մարդիկ հոգում էին հենց վագոնի ներսում: Գնացքներում հաճախ մահացող մանկահասակ երեխաներին երբեմն ուղղակի դուրս էին նետում ընթացող գնացքի պատուհանից:

Share