Pages Navigation Menu

Գնդակահարել, գնդակահարություն

Գնդակահարել, գնդակահարություն – Բանավոր պատմություններում իրենց հարազատների մահվան դատավճռի վերաբերյալ բոլոր վճիռները հիշվում են «գնդակահարություն» բառով, բայց երբեմն պատմողներն օգտագործում են նաև «կացնահարել», «սպանել», «վերացնել» բառերը: Մեր զրուցակիցներից ոչ մեկը չգիտեր, թե ռեպրեսիաների շրջանում որ հանցանքներն էին ենթակա պատժի առավելագույն չափին՝ «գնդակահարության»: 1939թ. մայիսի 11-ին Ներքին գործերի ժողկոմի N00515 որոշմամբ սահմանվեց «Դատապարտվածների և ձերբակալավածների գտնվելու վայրի մասին տեղեկանքի տրամադրման» կարգը, ըստ որի գնդակահարվածների ազգականներին ասվում էր, թե ձերբակալվածը դատապարտվել է «տաս տարվա ճամբարի՝ առանց նամակագրության իրավունքի»: Միաժամանակ դատավճռում գրվում էր իրական վճիռը՝ գնդակահարություն:

Share