Pages Navigation Menu

Ռեաբիլիտացիա

Ռեաբիլիտացիա – (լատիներեն rehabilitate– վերականգնում), իրավական իմաստով՝ իրավունքների վերականգնում, արատավորված բարի համբավի վերականգնում, անմեղ մարդուն կամ խմբին հանիրավի դատապարտումից վերակագնում «հանցակազմի բացակայության պատճառով»: Ռեաբիլիտացիան տարբերվում է ներումից, ռեաբիլիտացիայի դեպքում վերականգնվում են սխալ կամ կեղծ մեղադրանքի պատճառով առաջացած իրավունքների բոլոր սահմանափակումները և հետևանքները:

Խորհրդային քրեական իրավունքը «ռեաբիլիտացիա» տերմինը մեկնաբանում էր որպես անհիմն քրեական պատասխանատվության ենթարկված անձի նախկին վիճակի վերականգնում: Ռեաբիլիտացվածն իրավունք ուներ իրեն հասած վնասը վերականգնելու:

ԽՍՀՄ-ում ստալինյան ռեպրեսիաների ենթարկված մարդկանց և ժողովուրդների զանգվածային ռեաբիլիտացիան սկսվել է 19531954 թթ. և ընդհատումներով շարունակվել մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանի անկախացումից հետո ռեաբիլիտացիայի գործընթացը վերսկսվել և շարունակվում է մինչ օրս:

Share