Pages Navigation Menu

Աքսոր, տեղահանություն, դեպորտացիա

Աքսոր, տեղահանություն, դեպորտացիա – լատիներեն՝ «deportatio» – «վտարում», «արտաքսում», «աքսոր» բառերից: «Մարդուն իշխանության որոշմամբ որպես պատիժ բնակության վայրից այլ տեղ տեղահանելը»: Մինչ օրս Հայաստանում ստալինյան շրջանի բռնաճնշումների ընթացքում անձի, ընտանիքի կամ խմբի հարկադիր տեղափոխությունն իրենց բնակության վայրից և բնակեցումը որոշված վայրում սովորաբար անվանվում է հայերեն «աքսոր» տերմինով: Այդպես է անվանվում նաև 1949թ. տեղահանությունը՝ բռնի, զանգվածային, փաստացի մի գիշերվա ընթացքում իրականացված, չնայած տեղահանվածների մեծ մասը և նրանց սերունդները առայսօր չգիտեն ոչ կոնկրետ առաջադրված հանցանքը, ոչ էլ` հանցանքի համար սահմանված պատժի բացատրությունը: Բանավոր պատմություններում հնչում է այն միտքը, որ «աքսորվում էին պատերազմի ժամանակ գերի ընկածների ընտանիքները»: Սակայն շատերն իրենց անմեղ են համարում, քանի որ իրենց ընտանիքում պատերազմի ժամանակ գերի ընկած մարդ չի եղել, և ոմանք համարում են, որ իրենք տեղական իշխանության կամայականության զոհ են և «իրական մեղավորի» փոխարեն իրենց են աքսորել` աքսորվողների սահմանված անհրաժեշտ թվաքանակը պահելու համար: Փաստն այն է, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1947թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ 1947-1950թթ. ընթացքում Հայաստանից մեծ թվով ադրբեջանցիներ են վերաբնակեցվել Ադրբեջանի Կուր-արաքսյան ցածրավայր, 1948-1949թթ. ահռելի թվով հայեր` հայրենադարձներ և հայաստանաբնակներ բռնի վերաբնակեցվել են Ռուսաստանի Ալթայի երկրամաս, ինչպես նաև 1949 թ. Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում բռնի վերաբնակեցվել են ողջ Կովկասի` հյուսիսային և հարավային տարածքում ապրող շատ հայեր: Ռուսատանյան պատմագրությունն այդ խմբային բռնի տեղահանությունը անվանում է «դեպորտացիա» («բռնարտաքսում») տերմինով, հայերը գործածում են «աքսոր» բառը:

Share