Pages Navigation Menu

Անհատի պաշտամունք

Անհատի պաշտամունք, անձի պաշտամունք – Առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացում, դրա հանրայնացում, այդ անձի կամքին ենթարկում: Նորագույն պատմության մեջ բնորոշ է ամբողջատիրական պետություններին: Խորհրդային ռեպրեսիաների պատճառների իր քաղաքական գնահատականում Ն.Խրուշչեվը 1956թ. կուսակցության 20-րդ համագումարի «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցում ռեպրեսիաները վերագրել է հանգուցյալ Ստալինի պաշտամունքին: Իր ելույթում Ն.Խրուշչեվը մասնավորապես պնդել է, որ Ստալինի պաշտամունքը հրեշավոր չափերի հասավ այն պատճառով, որ ինքը Ստալինն ամեն կերպ խրախուսում էր իր անձի բարձրացումը: Ն. Խրուշչեվը դրա հիմնավորումներից մեկը համարեց 1948 թ. հրատարակված Ստալինի «Համառոտ կենսագրությունը», որում դրսևորվել են անսահման շողոքորթության երևույթներ՝ մարդու աստվածացման, անսխալ իմաստունի, «մեծ առաջնորդի», «բոլոր ժողովուրդների ու ժամանակների անգերազանցելի ռազմագետի» հատկանիշների վերագրումներ: Այդ ամենը խմբագրել է անձամբ Ստալինը:

Share