Pages Navigation Menu

Աբլիկացի

Աբլիկացի – աբլիգացիա (լատիներեն obligatio – պարտավություն), պարտատոմս, արժեթուղթ, որը հաստատում է, որ իր տերը արժեթուղթը վաճառողին գումար է տվել հաստատուն ժամանակով և հաստատուն տոկոսով` hետ ստանալու պայմանով: Արժեթուղթը սովորաբար նախատեսում է տարեկան տոկոս: Խորհրդային շրջանում կային բացառապես պետական պարտատոմսեր, միայն պետությունը կարող էր իր քաղաքացիներից պարտք վերցնել՝ որոշակի ժամկետում և որոշակի տոկոսային հավելումով վերադարձնելու պարտավորությամբ: Ստալինյան շրջանում դրանք փաստացի պարտադիր էին քաղաքացիների համար՝ պետությունը նրանց աշխատանքի դիմաց վճարելու փոխարեն հաճախ պարտատոմս էր տալիս: Երբեմն դա աշխատավարձի մի մասն էր, երբեմն՝ ամբողջ աշխատավարձը: Փաստորեն պետությունը վերցնում էր քաղաքացիների գումարը, փոխարենը երկարաժամկետ պարտատոմսեր տրամադրելով՝ առանց լրացուցիչ տոկոսների: Դրանք երկարաժամկետ պարտատոմսեր էին, և դրանց մարման ժամկետը եկավ միայն Ստալինի մահից հետո: Նրան հաջորդած Ն. Խրուշչեվը դրանք նախ՝ «սառեցրեց», սակայն ավելի ուշ սկսեց մարել քաղաքացիների պարտատոմսերը «վիճակահանության» սկզբունքով, քսան տարվա ընթացքում: Շատ-շատերն ունենին հարյուրավոր, նույնիսկ հազարավոր պարտատոմսեր: Շատերը, հույս չունենալով, որ պարտատոմսերը երբևէ կմարվեն, նետել էին դրանք որպես «անպետք թղթեր»: Արդյունքում շահեցին միայն համառները, ովքեր կամ ում ժառանգները կարողացան դիմանալ նետելու գայթակղությանը:

 

Share